04-04-2019 13:46 1201

Հայբիզնեսբանկը և ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կնետրոնը, կարևորելով երեխաների մասնագիտական ճիշտ կողմնորոշումը, բանկի «Վանաձոր»-մասնաճյուղում կազմակերպել են ճանաչողական և ուսուցողական էքսկուրսիա ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կնետրոնի սաների համար: Հայաստանում առաջին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կնետրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղի մոտակայքում, որտեղ կրթության հնարավորություն ունեն գյուղերի՝ երեք տարեկանից բարձր 150 հազար երիտասարդներ և մեծահասակներ:

Բանկից տեղեկացնում են, որ ավելի քան 12-15 տարեկան 60 աշակերտներ՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ «Վանաձոր» մասնաճյուղի կառավարչի, գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցների ուղեկցությամբ մասնակցեցին ճանաչողական էքսկուրսիային, հարց ու պատասխանի միջոցով ծանոթացան բանկի պատմությանը, բանկային գործունեությանը, բանկային գործով զբաղվող մասնագետների գիտելիքների և հմտությունների պահանջներին, ինչպես նաև ստացան այնպիսի խորհուրդներ, որոնք ապագայում կօգնեն ընտրել ճիշտ մասնագիտություն և լինել հմուտ մասնագետներ:

Ճանաչողական էքսկուրսիայի ընթացքում ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կնետրոնի սաները շրջեցին բանկի տարածքով՝ ականատես լինելով սպասարկման սրահում տիրող աշխատանքային անցուդարձին, ինչպես նաև բանկի կողմից ստացան փոքրիկ նվերներ:

«Սաներին ուղեկցող ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կնետրոնի ուսուցիչներն իրենց շնորհակալությունը հայտնեցին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ղեկավարությանը առաջարկն ընդունելու և ճանաչողական, ուսուցողական էքսկուրսիան գեղեցիկ կազմակերպելու ու անցկացնելու համար՝ վստահեցնելով, որ այս շրջայցը երեխաների համար բանկային գործունեությանը ծանոթանալու լավագույն տարբերակն էր, որը դրական ազդեցություն կունենա ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կնետրոնի սաների մասնագիտական կողմնորոշման գործընթացում», - փոխանցեցին բանկից:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր