08-04-2019 10:42 1800

 

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին:

Դատարանն այսպիսով բավարարել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի միջնորդությունը՝ Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման ընտրելու վերաբերյալ:

Ընկերության հարյուրավոր աշխատակիցներ բողոքի ակցիա են սկսել դատարանի շենքի բակում:

Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը): Ըստ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հաղորդագրության, ընկերությունը $7 մլրդ դրամի հարկ է թաքցրել:

Ղազարյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը: Նա ավելի վաղ լրագրողների հետ զրույցում նշել էր, որ չի կարծում՝ իրեն առաջադրված մեղադրանքը քաղաքական պատվեր է:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր