09-04-2019 14:27 1665

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Սպայկա» ընկերության այժմյան վիճակին, ասել է, որ վարչապետ ընտրվելուց հետո իրավապահ ու հարկային մարմիններն անընդհատ իրեն ահազանգել են, որ ընկերության հետ կապված կան լրջագույն խնդիրներ:

Նա նշել է, որ եթե «Սպայկան» ուզում է բոյկոտ անի, ուրեմն ուրիշ ընկերություններ ի հայտ կգան, շուկան կկարգավորվի:

«Հեսա կտեսնենք՝ կկանգնեն, թե չեն կանգնի, շատ խելոք էլ կաշխատեն, որովհետև ոչ մեկ էսօր, առավել ևս իրենք, չեն համաձայնի միլիոնավոր դոլարների կորուստ ունենալ, ինչ է թե բոյկոտեն», - ասել է վարչապետը: 

Նա ասել է, թե իրեն հարց են տալիս, թե ինչո՞ւ չեն բարձրացնում ուսուցիչների աշխատավարձը։ «Չեմ բարձրացնում, որովհետև ոմանք հարկեր չեն վճարում։ Ում մոտենում ես, ասում է ուրեմն ռեստորանս կփակեմ, դե էդ դեպքում ոչ մեկ թող հարց չտա ինձ՝ ինչո՞ւ են թոշակները ցածր, ինչո՞ւ աշխատավարձերը չեք բարձրացնում: Որովհետև բոլոր ներդրողները չեն ուզում հարկ վճարեն ու սպառնում են, որ կփակեն աշխատատատեղերը: Այսինքն՝ էս ժողովրդին գերի՞ են վերցրել, իրենց կողքով անցնել չի կարելի, որովհետև իրենք մարդկանց կյանքը կանխորոշելու մանդատ ունե՞ն: Չունեն իրենք էդ մանդատը, թող հանգիստ նստեն տեղները», - ասել է Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև` 

ՎԱՐՉԱՊԵՏ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԵԿ ԱՎՏՈՄԱՔՍԱՏԱՆՆ Է

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ Է ԱՎՏՈՄԱՔՍԱՏՈՒՆԸ ԵՐԵՒԱՆԻՑ ԳՅՈՒՄՐԻ ՏԵՂԱՓՈԽԵԼ

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր