09-04-2019 10:42 1985

 

ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է նախորդ օրը քննարկված մի քանի օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումն ու քվեարկությունը:

Օրակարգում են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը:

Օրակարգում ընդգրկված են նաև «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին ու «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունները:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր