10-04-2019 11:21 1465

 

Ապրիլի 7-ին, Արցախում՝ Ստեփանակերտի կենտրոնում, տեղի ունեցավ Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարի օծման և բացման պաշտոնական արարողությունը, որի կառուցման ֆինանսավորմանը մասնակցել է նաև «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ բաժնետիրոջ կողմից ստեղծված «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամը:

Մայր տաճարի հանդիսավոր բացմանը հրավիրված բարձրաստիճան հյուրերի շարքում էին նաև բարերար Վիտալի Գրիգորյանցը և ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ Խորհրդի նախագահ Արսեն Միքայելյանը:

Արցախի Հանրապետության մայրաքաղաքում Մայր տաճար ունենալը Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի գաղափարն է, որն արժանացել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հավանությանն ու նա է հաստատել կառույցի նախագիծը, իսկ 2006 թվականի հուլիսի 19-ին էլ օծել եկեղեցու հիմքերը: Արցախի թեմի առաջնորդանիստ եկեղեցու շինության բարձրությունը 41 մետր է, իսկ գմբեթին ամրացված խաչի բարձրությունը 3 մետր: Տաճարը ծառայելու է նաև որպես պուրակ:

«Ստեփանակերտի Մայր տաճարի օծումն ու բացումը մեծ իրադարձություն է բոլորիս համար»,-նշում են արցախցիները եւ կարեւորում բարերար Վիտալի Գրիգորյանցի ազգանվեր ներդրումը եկեղեցու կառուցապատման աշխատանքներում:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր