03-05-2019 17:34 425

 

Տաքսու վարորդները բողոքի ակցիա են իրականացնում Երևանի Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկում: Նրանք փակել են ճանապարհի երթևեկելի հատվածը և պահանջում են հանդիպում Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանի հետ:

Տեղում են ոստիկանության ծառայողները, ովքեր վարորդներին հորդորում են բացել ճանապարհի երթևեկելի հատվածի մի մասը, մինչև իրենց կմոտենան Ճանապարհային ոստիկանության պաշտոնյաներ:

Ակցիայի մասնակիցները պահանջում են հանել կայանումն արգելող նշանը, չեղարկել վարչական իրավախախտումների արձանագրումը:

Ոստիկանության ծառայողը բողոքի ակցիա իրականացնողներին ասաց, որ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի անունից հայտնում է, որ ՃՈ պետի տեղակալը բոլորին սպասում է իր մոտ:

Վարորդների որոշ մասը համաձայնեց գնալ, մյուսների մերժում են առաջարկը: Բողոքի ակցիան շարունակվում է:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցվող նյութեր