jkjhkjhkj

04-05-2019 10:12 1885

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցեց հայկական գինու լավագույն ավանդույթների զարգացմանն ու ներկակացմանը նվիրված «Երևանի գինու օրեր» ամենամյա միջոցառմանը:

«Ուշ ժամի եկել ենք, կարծում էինք, որ «Երևանի գինու օրերը» վերջացած կլինի, սակայն պարզվում է, որ նոր է սկսվել: Այստեղ ուղղակի աննկարագրելի մթնոլորտ է: Դժվար է հավատալ, թե ինչ է կտարվում Երևանի Սարյան փողոցում: Այս տարի փառատոնը հասել է նաև Մոսկովյան փողոց»,- Սարյան փողոցից «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերով ասաց Փաշինյանը: Վարչապետը հիշեց, որ անցյալ տարի ևս մասնակցել էին, այդ ժամանակ փառատոնը սկսվում էր Թումանյան խաչմերուկից, այս տարի ընդլայվել է, սկսվում է համարյա Բաղրամյան պողոտայի ու Մոսկովյանի խաչմերուկից:

Շատ օտարերկրացի հյուրեր, զբոսաշրջիկներ կան, կարճ ասած՝ այս փառատոնը դառնում է մեր երկրի կարևորագույն բրենդներից մեկը»,-ասաց վարչապետն ու կոչ արեց մյուս տարի անպայման մասնակցել:

«Երևանի գինու օրեր»-ն այս տարի արդեն անցկացվում է երրորդ անգամ: Կազմակերպիչն է «ԷվենՏուրա» ընկերությունը: Այս տարի «Երևանի գինու օրեր»-ին ներկայացված է 25 տաղավար, 30-ից ավելի ռեստորաններ: Միջոցառումն անցկացվում է Երևանի կենտրոնական և ամենակոլորիտային անկյուններից մեկում՝ Սարյան և Մոսկովյան փողոցների համապատասխանաբար Պուշկին և Սպենդիարյան խաչմերուկների հատվածում։ Այն կշարունակվի նաև մայիսի 4-ին, ժամը 19:00-23:00-ն:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր