04-05-2019 13:30 203

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին հանդես կգա մեծ ասուլիսով: Այս մասին նա հայտարարեց Արտաշատ քաղաքում ընթացող «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» գործարար համաժողովի ժամանակ:

«Մայիսի 8-ին հանդես կգամ մամուլի ասուլիսով, իմ վարչապետ ընտրվելու մեկ տարվա կապակցությամբ, և կետ-կետ կներկայացնեմ այն բոլոր փոփոխությունները, որ այս մեկ տարում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում: Շատ կարևոր է արձանագրել, որ ՀՀ-ում շատ բան է փոխվել, փոխվել է ամենակարևորը, Հայաստանն այլևս չի լինի հուսահատ, չի լինի այնպիսին, ինչպիսին եղել է: ՀՀ քաղաքացին ամենակարող , ամենազոր է, ՀՀ քաղաքացին իր աշխատանքով, իր տաղանդով ծաղկեցնելու է իր հայրենիքը»,-ընդգծեց վարչապետը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր