07-05-2019 11:22 464

 

ՀՀ ոստիկանությունը մայիսի 7-ին՝ ժամը 05:20-ի սահմաններում հաղորդում է ստացել, որ մեկ անձ բժշկական դիմակով դեմքը փակած, ձեռնոցներով, դանակով և նռնակի նմանվող առարկայով, ներխուժել է Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայում գործող «ՍԱՍ» սուպերմարկետ:

Ըստ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության, նա սպառնալիքներ հնչեցնելով գումար է պահանջել, սակայն ոչինչ չստանալով դիմել է փախուստի:

«Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ քննիչների գլխավորությամբ: Այս պահին քննիչներն են գործով զբաղվում», - փոխանցեցին Ոստիկանությունից:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցվող նյութեր