13-06-2019 22:56 459

 

Պետական եկամուտների կոմիտեի Ուսումնական կենտրոն ՊՈԱԿ-ը նախատեսում է ՀՀ մարզերում անվճար դասընթացներ կազմակերպել: Սկսնակ գործարարների և ձեռներեցությամբ զբաղվել ցանկացողների համար դասընթացների շարքը կմեկնարկի հունիսի 20-ին. առաջին դասը տեղի կունենա Հրազդան քաղաքում: «Հարկային օրենսդրություն՝ սկսնակ գործարարների և գործարարությամբ զբաղվել ցանկացողների համար» թեմայով դասընթացների նպատակը մարզերում բիզնես գրագիտության մակարդակի բարձրացումն է, ՊԵԿ-բիզնես երկխոսության ամրապնդումը:

Դասընթացներին հարկային օրենսդրության շրջանակում կքննարկվեն ոլորտային խնդիրները, ձեռներեցությամբ զբաղվել ցանկացողներն ու սկսնակ տնտեսվարողները կծանոթանան օրենսդրության առանձնահատկություններին: Մասնավորապես, անդրադարձ կլինի հարկային մարմնում հարկ վճարողների հաշվառմանը, հարկային հաշվարկների և այլ փաստաթղթերի ներկայացման ընթացակարգերին: Կներկայացվեն նաև ՀՀ-ում գործող հարկման համակարգերի ընդհանուր բնութագիրը, հարկման հատուկ համակարգերում գործելու սահմանված պայմաններն ու առանձնահատկությունները:

ՊԵԿ-բիզնես համագործակցությունը շարունակական կլինի. սկսնակ գործարարների համար դասընթացներ կկազմակերպվեն հանրապետության բոլոր մարզերում:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցվող նյութեր