10-03-2023 12:49 19

Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը մասնակցում է ս.թ. մարտի 9-18-ն անցկացվող Կահիրեի միջազգային տոնավաճառին։

Ինչպես տեղեկանում ենք Եգիպտոսում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, դեսպանության տաղավարում ներկայացված են հայկական մոտ երկու տասնյակ ընկերությունների արտադրանքների ձևանմուշներ։ Մարտի 9-ին տեղի է ունեցել տոնավաճառի բացումը, որին ներկա են գտնվել եգիպտացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության շրջակա միջավայրի նախարար տիկին Յասմին Աբդել Ազիզ Ֆուադը և Տեղական զարգացման նախարար պարոն Հիշամ Ամնան։

Տոնավաճառը համարվում է Եգիպտոսի ամենամեծ առևտրային միջոցառումներից մեկը։ Տոնավաճառի եգիպտացի և օտարերկրացի մասնակիցները ցուցաբերել են հետաքրքրվածություն հայկական արտադրանքների նկատմամբ։ 

 
 

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցվող նյութեր