10-03-2023 13:04 19

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը երկրի քաղաքացիներին խորհուրդ է տալիս բողոքի ակցիաների ֆոնին ձեռնպահ մնալ Վրաստան մեկնելուց։

Նախարարությունը նաև Վրաստանում գտնվողներին խորհուրդ է տալիս խուսափել Թբիլիսիի և Բաթումի պատմական կենտրոնների մարդաշատ վայրեր այցելելուց։

«Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Վրաստան մեկնելուց։ Եթե ​​արդեն Վրաստանում եք, խորհուրդ ենք տալիս խուսափել մարդաշատ վայրերից, մասնավորապես՝ Բաթումիի և Թբիլիսիի պատմական կենտրոններից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցվող նյութեր