15-03-2023 12:10 21

Microsoft-ն ամբողջությամբ կրճատել է էթիկայի թիմը իր արհեստական ​​ինտելեկտի (AI) արտադրանքի մշակման բաժնում: Այս մասին հայտնում է TechCrunch-ը։

Նշվում է, որ աշխատանքից ազատումը կրճատումների մեծ ալիքի մի մասն է, որը անդրադարձել  է Microsoft-ի 10 հազար աշխատակիցների վրա։

Միևնույն ժամանակ, AI էթիկայի թիմի լուծարումը տեղի ունեցավ Microsoft-ի միլիարդ դոլար ներդրումների մասին լուրերի ֆոնին Open AI ստարտափի հետ համագործակցությամբ, որը նաև պատասխանատու է ChatGPT և DALL-E 2 նեյրոնային ցանցերի զարգացման համար։ Ինչպես նշում է TechCrunch-ը, թիմի կրճատումը կասկածի տակ է դնում Microsoft-ի հավատարմությունը արտադրանքի մշակման մեջ պատասխանատու արհեստական ​​ինտելեկտի սկզբունքներին, հատկապես այն պահին, երբ կորպորացիան դրանք առաջարկում է զանգվածային սպառողին. Bing որոնողական համակարգը և Edge զննարկիչը՝ հասանելի դառնալով օգտատերերի լայն շրջանակի համար:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցվող նյութեր