15-03-2023 14:26 19

Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար, արքայազն Աբդել Ազիզ բեն Սալմանը նախազգուշացրել է թագավորության կողմից մատակարարվող նավթի գնային սահմանափակումների վերաբերյալ։

«Եթե սաուդյան նավթի արտահանման գնային շեմ մտցվի, մենք նավթ չենք վաճառի ցանկացած երկրի, որը մեր մատակարարումների գնային շեմ կսահմանի»,- ընդգծել է նախարարը Energy Intelligence լրագրի հետ զրույցում։

Ինչպես նախազգուշացրել է արքայազնը, Էր Ռիադն այդ դեպքում կկրճատի սեւ ոսկու արդյունահանումը։ Նա նշել է, որ «չի զարմանա», եթե մյուս երկրները նման կերպ վարվեն։

Բեն Սալմանը նշել է, որ գնային շեմերի քաղաքականությունը խորացնում է շուկայի անկայունությունն ու վոլատիլությունը, դա բացասաբար է անդրադառնում նավթային ճյուղի վրա։

Այդ գործողություններն իրենց ազդեցությամբ, ասել է նախարարը, նման են ԱՄՆ-ի՝ NOPEC օրենքն ընդունելու փորձերին, որը թույլ կտար ամերիկյան կառավարությանը դատարան ներկայացնել հակամենաշնորհային հայցեր ՕՊԵԿ անդամների դեմ։

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցվող նյութեր