16-03-2023 12:43 18

Credit Suisse բանկը Շվեյցարիայի Ազգային բանկից (ՇԱԲ) փոխառություն կվերցնի մինչև 50 միլիարդ շվեյցարական ֆրանկ (մոտ 53,7 միլիարդ դոլար): Այս հայտարարությունը հրապարակվել է հինգշաբթի բանկի կայքում,- փոխանցում է finance.rambler.ru-ն:

«Credit Suisse-ը հայտարարում է ՇԱԲ-ի վարկային մեխանիզմին հասանելիություն ստանալու մտադրության մասին: Այս լրացուցիչ իրացվելիությունը կաջակցի Credit Suisse-ի հիմնական գործառնություններին և հաճախորդներին», – ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՇԱԲ-ը և շվեյցարական ֆինանսական կարգավորիչը հայտարարել էին Credit Suisse-ին օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին։

Credit Suisse-ի բաժնետոմսերը մարտի 15-ին իջել են գրեթե 30%-ով՝ առաջին անգամ իջնելով երկու շվեյցարական ֆրանկի նշագծից:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցվող նյութեր