16-03-2023 13:15 18

Axios հրատարակությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Իսրայելի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային անօդաչու սարքերի դեմ էլեկտրոնային պայքարի համակարգերի վաճառքին։

Իսրայելի և Ուկրաինայի երեք անանուն պաշտոնյաներ Axios-ին հայտնել են, որ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը և արտգործնախարար Էլի Կոենը որոշել են նման համակարգեր արտահանելու լիցենզիա տրամադրել դեռևս փետրվարին: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարգադրել է վերանայել Իսրայելի վերաբերմունքը ուկրաինական պատերազմի նկատմամբ, գրում է թերթը։

Հրատարակության տվյալներով՝ արտոնագրեր կստանան իսրայելական երկու ընկերություններ՝ Էլբիթն ու Ռաֆայելը։

Միևնույն ժամանակ, ուկրաինացի պաշտոնյաներից մեկը Axios-ին ասել է, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները վերջերս այցելել են Իսրայել՝ դիտարկելու հակադրոնային համակարգերը, սակայն դեռևս ոչ մի համաձայնագիր չեն ստորագրել։

 
 

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցվող նյութեր