jkjhkjhkj

16-03-2023 14:05 119

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը TikTok սոցիալական ցանցի չինացի սեփականատերերից պահանջում է վաճառել իրենց բաժնեմասերը, հակառակ դեպքում հավելվածը կարող է արգելվել երկրում, գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

ԱՄՆ վարչակազմը TikTok-ը դիտարկում է որպես սպառնալիք ազգային անվտանգությանը։ Մարտի սկզբին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել օրինագծին, որը թույլ է տալիս ԱՄՆ նախագահին արգելել այս սոցիալական ցանցի գործունեությունը երկրում։

«Բայդենի վարչակազմը պահանջում է TikTok-ի չինացի սեփականատերերից վաճառել իրենց բաժնեմասերը, հակառակ դեպքում հավելվածը կարող է արգելվել ԱՄՆ-ում... ԱՄՆ-ի օտարերկրյա ներդրումների կոմիտեն վերջերս հայտարարել է վաճառքի պահանջի մասին», - գրում է թերթը՝ հղում անելով անանուն աղբյուրներին:

Ինչպես գրում է Wall Street Journal-ը, չորեքշաբթի TikTok-ի ներկայացուցիչները նշել են, որ հարկադիր վաճառքը չի օգնի լուծել անվտանգության ենթադրյալ վտանգը:

«Եթե նպատակը ազգային անվտանգությունը պաշտպանելն է, ակտիվների մի մասի վաճառքը չի լուծի խնդիրը. սեփականատիրոջ փոփոխությունը որեւէ նոր սահմանափակում չի մտցնի տվյալների հոսքի կամ դրանց հասանելիության վրա», - ասել է TikTok-ի ներկայացուցիչ Բրուկ Օբերվեթերը:

Հաղորդվում է, որ TikTok-ի սեփականատեր ByteDance-ի բաժնետոմսերի 60 տոկոսը պատկանում է համաշխարհային ներդրողներին, 20 տոկոսը աշխատակիցներին եւ 20 տոկոսը՝ ընկերության հիմնադիրներին, որոնք  ձայնի մեծ իրավունք ունեն:

 
 

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր