17-03-2023 16:20 19

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզի օլիմպիական խաղերի 500 օրվա հետհաշվարկի կապակցությամբ ասել է, որ իր երկիրը պատրաստ է «հյուրընկալել աշխարհը»: Կազմկոմիտեն այդ իրադարձությունը նշանավորելու նպատակով կազմակերպել է 24-ժամյա փոխանցավազք՝ 116 երկրների և Ֆրանսիայի անդրծովյան տարածքների ավելի քան 20 հազար վազորդների մասնակցությամբ:

Մակրոնը նշել է, որ նախապատրաստական աշխատանքները հաջող են ընթանում և ընդամենը 500 օր է իրենց բաժանում ամառային համաշխարհային իրադարձությունից: Ֆրանսիայում ստեղծվել են 5000 նոր մարզակառույցներ, մեկնարկել է բնապահպանական մեծ նախաձեռնություն. մաքրվելու են Սենա և Մարնե գետերը:

«Փարիզ-2024» օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցվող նյութեր