jkjhkjhkj

20-04-2023 15:35 99

Մոսկվայի հաշտարար դատարանը 1,5 միլիոն ռուբլու տուգանք է սահմանել «Վիքիմեդիա» (Wikimedia) հիմնադրամի նկատմամբ` «Վիքիպեդիա» հարթակում Ուկրաինայում ռազմական գործողության հետ կապված տեղեկատվությունը չջնջելու համար։ Այս մասին գրել է Коммерсантъ-ը:

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը հրապարակված տեղեկատվությունը կեղծ է գնահատել։
Վարչական գործով որոշումը հրապարակել է Մոսկվայի Տագանսկի շրջանի թիվ 422 դատական բաժնի հաշտարար դատավոր Թիմուր Վախրամեևը։ Հիմնադրամը մեղավոր է ճանաչվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 13.41 հոդվածի 2-րդ մասով (ջնջելու ենթակա տեղեկատվությունը չջնջելը): «Վիքիմեդիայի» ներկայացուցիչը դատարանին խնդրել է դադարեցնել վարույթը՝ նշելով դատավարական խախտումների և հանցագործության տարրերի ու գործողությունների բացակայության մասին։ Ըստ հիմնադրամի՝ վիճահարույց տեղեկատվությունը հիմնված է ԶԼՄ-ների և Ռուսաստանում ընդունված միջազգային կազմակերպությունների տվյալների վրա:

Տուգանքը «Վիքիմեդիայի» համար հինգերորդն էր 2023 թվականին։ Տուգանքների ընդհանուր գումարը կազմում է 5,6 մլն ռուբլի։

Ռուսաստանի Դաշնության թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարար Մաքսութ Շադաևն այս շաբաթվա սկզբին հայտնել է, որ ՌԴ-ն դեռևս չի պլանավորում արգելափակել «Վիքիպեդիա»-ն։

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր