jkjhkjhkj

24-04-2023 13:21 177

ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի նահանգապետ Ջարեդ Փոլիսը 2023 թվականի ապրիլի 24-ը հայտարարել է Կոլորադոյում Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Այս մասին վկայակում է նահանգապետի տարածած հայտարարությունը:

Ջարեդ Փոլիսը հիշեցրել է, որ Կոլորադոն վաղուց է ոգեկոչում Հայոց ցեղասպանության հիշատակը. Կոլորադոյի նահանգային կապիտոլիումի այգում կա Հայկական հուշահամալիր և խաչքար՝ նվիրված մարդկության դեմ իրագործված բոլոր հանցագործությունների զոհերի հիշատակին: Բացի այդ, Կոլորադոյում ավագ դպրոցն ավարտելիս պահանջվում է Ցեղասպանության վերաբերյալ ուսուցում անցնել:

«Մինչ հայերը ոգեկոչում են Ցեղասպանության հիշատակի օրը, մենք մտահոգվում ենք, որ փորձեր են կատարվում՝ Լեռնային Ղարաբաղում կրկնելու Հայոց ցեղասպանությունը: «Այլևս երբեք»-ը պետք է նշանակի «այլևս երբեք» ամբողջ աշխարհում՝ ցանկացած վայրում», - նշված է նահանգապետ Փոլիսի հայտարարությունում:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր