Բեռլինի օդանավակայանում անվտանգության աշխատակիցների մեկօրյա գործադուլի պատճառով չեղարկվել են բոլոր չվերթները։ Այդ մասին գրում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ ընդհանուր առմամբ չեղարկվել է մոտ 240 չվերթ։
Հստակեցվում է, որ չեղարկումներն ու թռիչքների չվացուցակի փոփոխությունները կարող են ազդել նաև Գերմանիայի մայրաքաղաք ժամանող ինքնաթիռների վրա։ Գործադուլի պատճառով խնդիրներ ունեցող ուղևորներին խնդրում են կապ հաստատել ավիափոխադրողների կամ տուրիստական գործակալների հետ՝ վերամրագրելու իրենց թռիչքը կամ գտնելու այլընտրանքային լուծումներ։
Գործադուլը սկսվել է այսօր և կշարունակվի մինչև երեքշաբթի։ Գործադուլավորները պահանջում են աշխատավարձերի բարձրացում։
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am