jkjhkjhkj

26-04-2023 16:01 67

Եվրոպական 16 առաջատար ֆինանսական հաստատություններ, որոնց թվում են ֆրանսիական BNP Paribas, Societe Generale եւ գերմանական Deutsche Bank բանկերը, դարձել են բելգիական EPI (European Payments Initiative) ընկերության բաժնետերեր, որը մտադիր է նոր վճարային համակարգ գործարկել մինչեւ 2023 թվականի ավարտը։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով EPI-ի հաղորդագրությունը։

«Մենք մտադիր ենք ներդնել նորարարական լուծում Եվրոպայի համար, որը հիմնված կլինի ակնթարթային վճարումների նոր միասնական սխեմայի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ֆրանսիայի եւ Գերմանիայի տարածքում առաջին հաճախորդները համակարգից կկարողանան օգտվել «արդեն 2023 թվականի վերջին», իսկ 2024 թվականի սկզբին ակնկալվում է նրա ընդլայնումը Բելգիայի տարածքում։

Նոր համակարգը թույլ կտա վճարումներ կատարել ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների միջեւ։ Հետագայում դրա ֆունկցիոնալությունը նախատեսվում է համալրել առցանց խանութներում, բջջային հավելվածներում եւ մանրածախ կետերում կատարվող վճարումներով։ Համակարգը թույլ կտա նաեւ կատարել միանվագ եւ բաժանորդագրային վճարումներ։

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր