jkjhkjhkj

26-04-2023 16:07 49

 

Louis Vuitton Moet Hennessy-ն դարձել է Եվրոպայում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան գերազանցել է $500 մլրդը: LVMH-ի բաժնետոմսերի արժեքի վերջին աճը տեղի է ունեցել եռամսյակային զեկույցի հրապարակումից հետո, որը գերազանցել Է վերլուծաբանների սպասելիքները,- գրում է fintech.am-ը։

 

Louis Vuitton Moet Hennessy-ը (LVMH) հիմնական բաժնետերը աշխարհի ամենահարուստ մարդն է՝ Բեռնարդ Առնոն:
Ապրիլի 24-ի սակարկությունների ընթացքում LVMH-ի բաժնետոմսերի արժեքը բարձրացել է մեկ բաժնետոմսի դիմաց €902, ինչը համապատասխանում է €454 միլիարդ կամ $500 միլիարդ կապիտալիզացիային: Վերջին վեց ամիսների ընթացքում LVMH արժեթղթերը թանկացել են 36,7%-ով, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում՝ 41,38%-ով։

Ապրիլի 13-ին LVMH-ը հրապարակեց 2023 թվականի առաջին եռամսյակի եկամուտների հաշվետվությունը, որը գերազանցեց վերլուծաբանների սպասումները: Հագուստի և կաշվե իրերի վաճառքն աճել է 18%-ով, ինչը երկու անգամ բարձր է վերլուծաբանների կոնսենսուսի կանխատեսումից:

LVMH-ի գնանշումների աճին նպաստել է նաև Չինաստանի տնտեսության զարգացման վրա ազդող սահմանափակումների վերացումը։ Սպառողները սկսել են ավելի շատ գումար ծախսել շքեղ ապրանքների վրա, նշում է Bloomberg-ը։

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր