jkjhkjhkj

22-05-2023 11:05 21

Meta Corporation-ն աշխատում է տեքստի վրա հիմնված նոր սոցիալական ցանցի վրա, որը ժամանակավորապես կոչվում է P92 (Project 92) կամ՝ Բարսելոնա: Ըստ սոցցանցերի որոշ փորձագետների տեղեկությունների, ընկերությունը հաջորդ ամիս պատրաստ կլինի ներկայացնել Twitter-ի ներկայիս անալոգը։

Bloomberg-ի աղբյուրները հայտնում են, որ կորպորացիան մտադիր է նախագիծը գործարկել 2023 թվականի հունիսի վերջին։

Դա կլինի Instagram-ի վրա հիմնված հարթակ, բայց անկախ և ապակենտրոնացված։ Այդուամենայնիվ, տրամադրվում է մասնակի ինտեգրում ինստագրամի հետ:

Հայտնի է, օրինակ, որ անձնական տվյալները կարելի է ներմուծել Instagram-ի հաշվից։ Սինքրոնիզացիան թույլ կտա մուտք գործել ձեր ինստագրամ պրոֆիլի միջոցով և այնտեղից փոխանցել կոնտակտները: Հարթակի այլ առանձնահատկություններից են տեքստային հաղորդագրությունների չափի սահմանափակումները (առավելագույնը 500 նիշ), մինչև հինգ րոպե տևողությամբ տեսանյութեր կցելու հնարավորությունը և «Instagram ձեր մտքերի համար» կարգախոսը։

Բացի այդ, Project 92-ը մեծ ուշադրություն է դարձնում հաշվի անվտանգությանը: Օգտատերերը հնարավորություն կունենան կառավարել հիշատակումները, արգելափակել սպամը և օգտագործել երկգործոն նույնականացում:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր