jkjhkjhkj

08-09-2023 10:10 448

Ըստ վերլուծաբանների՝ 2022 թվականին մուլտիմիլիոնատերերի թիվը՝ ավելի քան 30 միլիոն դոլար կարողություն ունեցող մարդկանց, աշխարհում 2018 թվականից ի վեր առաջին անգամ նվազել է։ Այս մասին հայտնում է Wealth-X հետազոտական ​​ընկերությունը։

Ինչպես նշվում է Wealth-X զեկույցում, անցյալ տարի աշխարհում եղել է 395,070 մուլտիմիլիոնատեր՝ 5,4%-ով պակաս, քան 2021 թվականին։ Նրանց ընդհանուր կարողությունը նվազել է 5,5%-ով՝ հասնելով 45,4 տրիլիոն դոլարի։

Ուլտրահարուստների թվի անկումը տեղի է ունեցել աշխարհի շատ տարածաշրջաններում, բացառությամբ՝ Լատինական Ամերիկայի և Մերձավոր Արևելքի: Հիմնական պատճառը բարձր գնաճն էր, կենտրոնական բանկի տոկոսադրույքների բարձրացումը, ֆոնդային ինդեքսների անկումը և Չինաստանի տնտեսության դանդաղումը՝ արգելափակումների պատճառով:

ԱՄՆ-ում մուլտիմիլիոնատերերի թիվը նվազել է 4%-ով՝ մինչև 142990 մարդ, Չինաստանում՝ 7,1%-ով՝ մինչև 47190 մարդ։ Ֆրանսիայում նրանց թիվը նվազել է 11,9%-ով։ Միակ խոշոր երկիրը, որտեղ աճ է գրանցվել, Հնդկաստանն էր:

Քաղաքներից մուլտիմիլիոնատերերի թվով առաջատարը մնում է Հոնկոնգը՝ չնայած նրանց թվի 23%-ով նվազմանը։ Հաջորդը գալիս են Նյու Յորքը, Լոնդոնը, Լոս Անջելեսը և Սան Ֆրանցիսկոն:

Ուլտրահարուստների թվի անկումը տեղի է ունեցել աշխարհի շատ տարածաշրջաններում, բացառությամբ՝ Լատինական Ամերիկայի և Մերձավոր Արևելքի: Հիմնական պատճառը բարձր գնաճն էր, կենտրոնական բանկի տոկոսադրույքների բարձրացումը, ֆոնդային ինդեքսների անկումը և Չինաստանի տնտեսության դանդաղումը՝ արգելափակումների պատճառով:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր