Այս շաբաթ Չինաստանը կենտրոնական կառավարության պաշտոնյաներին արգելել է օգտագործել iPhone-ները և արտասահմանյան այլ ապրանքանիշի սարքեր աշխատանքային նպատակներով:
Ընդամենը մի քանի օրվա ընթացքում Apple-ի բաժնետոմսերն էժանացել են ավելի քան 6%-ով, իսկ շուկայական կապիտալիզացիան նվազել է $200 մլրդով։
Չինաստանը Apple-ի երրորդ ամենամեծ և ամենաարագ աճող շուկան է ԱՄՆ-ից դուրս: Ֆինանսական վերջին տարվա ընթացքում Apple-ի վաճառքի $394,3 մլրդը բաժին է հասել Չինաստանին, Հոնկոնգին և Թայվանին։
Նոր արգելքը և չինական ընկերությունների հաջողությունները ոչ միայն կարող են սպառնալ Apple-ին, այլև սպառնում են ԱՄՆ գերիշխանությանը տեխնոլոգիական ասպարեզում: Չինաստանի պատասխան սահմանափակումներն արդեն վնասում են ամերիկյան այլ ընկերություններին, այդ թվում՝ Micron-ին, Qualcomm-ին, Intel-ին և Applied Materials-ին:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am