jkjhkjhkj

14-09-2023 17:42 10

Տելեգրամն ինտեգրել է TON Space կրիպտոարժույթի դրամապանակը։ Լուծումն ամբողջությամբ հասանելի կլինի նոյեմբերին։ Այս լուրերի ֆոնին TON-ը վերջին 24 ժամվա ընթացքում աճել է 13%-ով:

TON Space կրիպտոարժույթի դրամապանակը հիմնված է The Open Network-ի վրա: Այն արդեն գործում է որպես ինքնուրույն բոտ և ունի 3 միլիոն գրանցված օգտատեր։

TON Space-ը հասանելի կլինի Telegram-ի բոլոր 800 միլիոն օգտատերերին ԱՄՆ-ում և դրա սահմաններից դուրս:

Հիշեցնենք, որ հուլիսին Wallet բոտի թիմը ներկայացրել է վճարային լուծում՝ հիմնված TON բլոկչեյնի վրա, որը թույլ է տալիս օգտատերերին վճարային գործարքներ կատարել կրիպտոարժույթներով անմիջապես Telegram մեսենջերի միջերեսում։

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր