15-09-2023 10:17
15
Brent տեսակի նավթի գինը 2022 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի դիմաց 93 դոլարը։ Այս մասին վկայում են Լոնդոնի ICE բորսայում սակարկությունների տվյալները։
Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսները վաճառվել են առավելագույնը 93,31 դոլարով։ WTI տեսակի նավթի գինն աճել է 1,65 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 89,98 դոլարի։
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am