jkjhkjhkj

18-09-2023 12:35 9

Իրանը Թուրքիային և Սիրիային առաջարկել է Սիրիայի տարածքից թուրքական զորքերի դուրսբերման գործողությունների ծրագիր։ Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի խոսքերը։

«Մենք առաջարկել ենք Իրանի Իսլամական Հանրապետության գաղափարը, որի հիման վրա Սիրիան և Թուրքիան պայմանավորվելու են Սիրիայից թուրքական զինված ուժերի դուրսբերման շուրջ»,- ասել է Իրանի արտգործնախարարը։

Նրա խոսքով՝ երկիրը Թուրքիային հրավիրել է ստանձնել իր զինված ուժերը Սիրիայի տարածքից դուրս բերելու պարտավորությունը։ Իր հերթին իրանական իշխանությունները Սիրիային կոչ են արել զինուժը տեղակայել սահմանին, որպեսզի թուրքական տարածքը չհայտնվի Սիրիայի սպառնալիքների տակ:

Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հավելել է, որ Թեհրանը «Դամասկոսին և Անկարային առաջարկել է, որ Իրանը և Ռուսաստանը լինեն այս համաձայնագրի պահպանման երաշխավորները»։

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր