Բուլղարիայում գյուղտնտարտադրողների զանգվածային ցույցեր են սկսվել, երկրի փողոցներ է հանվել ծանր տեխնիկա՝ տրակտորներ, կոմբայններ եւ այլ մեքենաներ, առնվազն մեկ ժամ փակ է եղել ճանապարհային երթեւեկությունը երկրի տարբեր շրջանների 47 կետերում, այդ թվում մի քանի սահմանակետերի անցումներում։
Նախաձեռնող կոմիտեն, որը կազմակերպել է բողոքը, պահանջում է արգելել Ուկրաինայից գյուղտնտարտադրանքի արտահանումը եւ խոստանում է բողոքի ակցիաների անցկացում՝ մինչեւ որ իրենց պահանջները բավարարվեն։
«Ներողություն ենք խնդրում քաղաքացիներից եւ նախազգուշացնում սեպտեմբերի 18-ին եւ 19-ին իրենց ուղեւորությունները հետաձգելու անհրաժեշտության մասին, քանի որ փակ են լինելու ամբողջ երկրի գլխավոր ճանապարհները»,- լրագրողներին ասել է Բուլղարիայի ֆերմերների միության նախագահ Գեորգի Ստոյանովը։
Բողոքին մասնակցում են գյուղատնտեսության ոլորտում աշխատող 26 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Սեպտեմբերի 19-ին նախատեսված է զանգվածային ցույց Սոֆիայում։
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am