Իսրայելի Կենտրոնական բանկը մարտական գործողությունների ֆոնին երկրի ՀՆԱ աճի կանխատեսումն իջեցրել է 3-ից 2,3 տոկոսի։ 2024թ., ըստ մամուլի հաղորդագրության, սպասվում է տնտեսության 2,8 տոկոս աճ։
Իսրայելի ԿԲ տվյալներով՝ հակամարտության հիմնական ազդեցությունն Իսրայելի տնտեսության վրա կերեւա 2023թ. չորրորդ եռամսյակում։ Պատերազմը, Իսրայելի բանկի գնահատմամբ, կարտացոլվի ՀՆԱ աճով 0,5-1,0 կետով՝ ընթացիկ եւ հաջորդ տարիներին։
Կենտրոնական բանկի կարծիքով՝ մարտական գործողությունները կհանգեցնեն մասնավոր սպառման հետագա թուլացման պահանջարկի նվազման եւ առաջարկի սահմանափակման պատճառով, ինչպես նաեւ կհանգեցնեն աշխատուժի դեֆիցիտի զորակոչի պատճառով։
Իսրայելի բյուջեի դեֆիցիտը, ԿԲ կանխատեսման համաձայն, 2023թ. կկազմի ՀՆԱ 2,3 տոկոսը եւ 2024թ. 3,5 տոկոսը։ Մինչ այդ Կենտրոնական բանկը սպասում էր, որ այդ ցուցանիշները կլինեն 1,3 եւ 1,5 տոկոսի մակարդակում համապատասխանաբար։ Իսրայելի ԿԲ-ն հիմնական տոկոսադրույքը պահպանել է 4,75 տոկոսի մակարդակում։
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am