jkjhkjhkj

25-10-2023 14:29 291

Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը հայտարարել է, որ 2023-24թթ. ազգային բյուջեն «այլեւս ակտուալ չէ»՝ նկատի ունենալով պատերազմը Գազայում, այն կփոխվի։ Նրան չի զարմացրել Իսրայելի մասին S&P Global-ի կանխատեսման իջեցումը՝ «կայունից» «բացասականի», տեղեկացրել է Reuters-ը։

Սմոտրիչը հայտարարել է, որ պատերազմի ծախսերն օրական հասնում են 1 մլրդ շեքելի (246 մլն դոլար), նա նշել է, որ դեռ չունի կողմնակի ծախսերի գնահատականը։

Սմոտրիչը երեքշաբթի հրապարակված S&P-ի վերանայված ինդեքսը բնութագրել է որպես «խուճապի մատնված» եւ ասել է, որ չի սպասում Իսրայելի բյուջեի զգալի դեֆիցիտի՝ չնայած ճգնաժամին։

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր