25-10-2023 14:34
193
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նորից պատանդներին ազատ արձակելու կոչով դիմել է ՀԱՄԱՍ-ին, եւ որպեսզի թույլ տրվի, որ հումանիտար օգնությունը հասնի Գազա։
«Ես մտածում եմ Պաղեստինի եւ Իսրայելի լուրջ իրավիճակի մասին։ Ես կոչ եմ անում ազատել պատանդներին եւ թույլ տալ, որ հումանիտար օգնությունը հասնի Գազա»,- ասել է նա իր ամենշաբաթյա ընդունելության ժամանակ։
Ֆրանցիսկոսը հիշեցրել է, որ ուրբաթ հատուկ աղոթք է հնչեցնելու խաղաղության համար Սուրբ Պետրոսի տաճարում։
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am