jkjhkjhkj

25-10-2023 14:38 192

Թեհրանը հանդես է գալիս Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության օգտին: Հոկտեմբերի 24-ին այս հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիդ Սայիդ Իրավանին։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

«Մեր հանձնառությունը տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը մնում է անփոփոխ»,- ասել է նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Մերձավոր Արևելքին նվիրված դռնբաց քննարկումների ժամանակ:

Դիվանագետը համոզված է, որ ԱՄՆ-ն է սրում հակամարտությունը՝ բացահայտորեն աջակցելով Իսրայելին։

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր