jkjhkjhkj

26-10-2023 16:05 30

Միացյալ Նահանգները և Թուրքիան խորհրդակցություններ են վարում Սև ծովում Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության (ՆԱՏՕ) նավերի քանակը մեծացնելու հարցերի շուրջ։ «Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը՝ ելույթ ունենալով Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։

Սենատորները նրան հարցրել են, թե Միացյալ Նահանգները ձգտում է արդյոք ընդլայնել ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը Սև ծովում: «Դա մշտական ​​քննարկման թեմա է մեր թուրք դաշնակիցների հետ: Թուրքիան վերահսկում է ռազմանավերի մուտքը Սև ծով»,- պատասխանել է դիվանագետը։

Նա պնդել է, որ Վաշինգտոնն Անկարային համոզում է հետ կանգնել էներգետիկական ոլորտում Մոսկվայի հետ համագործակցության ամրապնդումից։ Փոխարանն ԱՄՆ-ն Թուրքիային առաջարկում է ամրապնդել երկկողմ հարաբերությունները:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր