jkjhkjhkj

27-10-2023 13:42 215

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին Ջերմուկում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ այցի մասին X-ի (նախկինում՝ Թվիթեր) իր էջում գրառում է կատարել։

«Այստեղ՝ Հայաստանում, մենք այցելել ենք ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ։ Կանադայի՝ երրորդ կողմի ներդրման շնորհիվ ԵՄ հայաստանյան առաքելությունն (EU Mission in Armenia` EUMA) աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի մոնիտորինգի ուղղությամբ՝ ապահովելով կենսական կայունություն և անվտանգություն Հարավային Կովկասում», - գրել է Կանադայի ԱԳ նախարարը։

Մելանի Ժոլին միկրոբլոգում նաև լուսանկար է հրապարակել Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումից ու գրել. «Տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության ապահովում, ժողովրդավարության ամրապնդում և հայկական ձայնի ուժեղացում՝ բոլոր հիմնական սկզբունքները, որոնք քննարկվել են քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ այստեղ՝ Հայաստանում:

Շնորհակալություն բոլորիդ ձեր խորաթափանցության, հեռանկարի և ջատագովության համար»։

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր