jkjhkjhkj

31-10-2023 13:09 207

Գազի ընդհանուր պաշարները ԵՄ-ում շարունակում են թարմացնել պատմական առավելագույնը՝ գերազանցելով 99 տոկոսը։ ՀԲԳ մուտքը տարածաշրջան ամսվա վերջին նորից ավելացել է՝ հասնելով ռեկորդային մակարդակի։ Գազը Եվրոպայի բորսայում վաճառվում է հազար խորանարդ մետրը մոտ 540 դոլարով։ «Գազպրոմը» գազը Եվրոպայի համար տալիս է օրական 42,4 մլն խորանարդ մետր ծավալով, Ուկրաինայով տարանցմամբ, «Սուջա» գազաչափիչ կայանի (ԳՉԿ) միջոցով։

«Գազպրոմը» ռուսական գազի մատակարարումն իրականացնում է Ուկրաինայով տարանցմամբ՝ 42,4 մլն խորանարդ մետր ծավալով, հոկտեմբերի 31-ի դրությամբ։ «Սոխրանովկա» ԳՉԿ-ի հայտը մերժվել է»,- լրագրողներին տեղեկացրել է «Գազպրոմի» ներկայացուցիչը։ Ավելի վաղ Ուկրաինայի օպերատորը հաստատել էր այդ ծավալի հայտը։

Նախօրեին եւս գազի ծավալը կազմել է 42,4 նլն խորանարդ մետր։

Ուկրաինայով տարանցման ճյուղը մնում է ՌԴ գազի մատակարարումների միակ երթուղին Արեւմտյան եւ Կենտրոնական Եվրոպայի երկրներ՝ «Հյուսիսային հոսքի» պայթեցումներից հետո։ Ռուսական գազի մատակարարումներն անցնում են Ուկրաինայով, կրճատված ծավալով (2022թ. մայիսից)։ Այդ ժամանակ Ուկրաինայի գլխավոր օպերատորը տեղեկացրել էր Եվրոպա «Սոխրանովկա» կայանով տարանցման կրճատման մասին ֆորս-մաժորի պատճառով. ընկերությունն իբր չի կարող վերահսկել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում «Նովոպսկով» կոմպրեսորային կայանը։ Սակայն ռուսական գազային հոլդինգում հիմքեր չեն տեսել նախկին ռեժիմով գազի մատակարարման դադարեցման համար։

2022թ. աշնանը «Նեֆտոգազ Ուկրաինի»-ն Միջազգային արբիտրաժային դատարան էր դիմել «Գազպրոմի» դեմ, իբր Ուկրաինայի տարածքով գազի տարանցման ծառայությունների ժամանակին չպահանջվող վճարումների հետ կապված։ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ այդ արբիտրաժային դատավարությունը լեգիտիմ չէ, եւ ռուսական հոլդինգի մասնակցությունը վարույթին անիմաստ է։ Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել «Նեֆտոգազի» դեմ, եթե շարունակվեն անբարեխիղճ գործողություններն ուկրաինական ընկերության կողմից, ինչն անհնար կդարձնի ցանկացած հարաբերություն նրա հետ։

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր