Իսրայելը կշարունակի ստանալ անհրաժեշտ սպառազինություն պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ պայքարելու համար։ Ինչպես ճեպազրույցում ասել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այդ մասին հավաստիացրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։
«Նախագահն այսօր Նեթանյահուի հետ զրույցում հասկացրեց, որ մենք կշարունակենք ապահովել Իսրայելն ունենա անհրաժեշտ միջոցներով», - ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով ՀԱՄԱՍ–ի դեմ Իսրայելի շարունակական պայքարի մասին հարցին:
Քիրբին ընդգծել է, որ ԱՄՆ-ը մտադիր է «շարունակել օգնություն ցուցաբերել» Իսրայելին։
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am