jkjhkjhkj

09-11-2023 15:57 101

Ռուսաստանի բանկը ԱՄԷ կարգավորիչի հետ մեկ տարուց կպատրաստի քաղաքացիների և բիզնեսի համար արագ վճարումների և թվային ռուբլով հաշվարկների համակարգ: Այս մասին ասել է Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ Օլգա Սկորոբոգատովան։

«Մենք աշխատելու ենք արագ վճարումների համակարգի և CBDC-ի վրա, քանի որ մեր գործընկերներն արդեն պատրաստ են, մենք` նույնպես: Եթե լուծենք հաճախորդների նույնականացման հարցը, ապա կարծում եմ՝ առնվազն մեկ տարում մենք կկարողանանք նորմալ վճարային համակարգ կառուցել քաղաքացիների և բիզնեսի համար»,- ասել է նա։

Ռուսաստանի Կենտրոնական բանկը և մի խումբ բանկեր օգոստոսի 15-ին սկսել են թվային ռուբլու հետ կապված գործառնությունների փորձարկումը: Առաջին փուլում կփորձարկվեն ակտիվ գործառնությունները՝ բանկերի և հաճախորդների համար թվային ռուբլով դրամապանակների բացում, հաճախորդների միջև թվային ռուբլով փոխանցումներ և առևտրի և սպասարկման վճարումներ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ Կենտրոնական բանկը, թեստավորմանը կմասնակցի մոտ 600 ֆիզիկական և 30 իրավաբանական անձ Ռուսաստանի 11 քաղաքներում։

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր