ԱՄԷ-ի խոշոր բանկերը, երկրորդային պատժամիջոցների ռիսկի պատճառով, սկսել են սահմանափակումներ մտցնել Ռուսաստանից հաճախորդների հետ աշխատելու համար։ Այս մասին հայտնում է «Վեդոմոստի» թերթը՝ վկայակոչելով ռուս գործարարներին, հարկային և իրավաբանական խորհրդատուներին, ինչպես նաև «Դելովայա Ռոսիայի» ներկայացուցիչներին։
Արաբական Միացյալ Էմիրությունների բանկերը դադարեցրել են Ռուսաստանից գումարներ ընդունել և վճարումներ ուղարկել ռուս հաճախորդներին։ Բացի այդ, վարկային հաստատությունները փակում են այն ընկերությունների հաշիվները, որոնց սեփականատերերը Ռուսաստանի քաղաքացիներ են:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am