jkjhkjhkj

27-02-2024 10:38 269

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մաքսային միության ազատ տնտեսական գոտիների մասին համաձայնագիրը վավերացնող օրենք է ստորագրել։

Համաձայնագիրը ստորագրվել էր Սանկտ Պետերբուրգում 2010 թվականի հունիսի 18-ին՝ նպատակ ունենալով նպաստել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծմանը։

Համաձայնագիրը սահմանում է ազատ տնտեսական գոտիների իրավական ռեժիմը, որոնք ստեղծվում են համաձայնագրի կողմերի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելու, ներդրումներ ներգրավելու, նոր տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերություններ ստեղծելու եւ զարգացնելու, տրանսպորտային ենթակառուցվածքների եւ զբոսաշրջության զարգացման նպատակով։

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր