jkjhkjhkj

07-05-2024 12:49 175

Եվրամիության երկրները համաձայնել են Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվների եկամուտների 90 տոկոսն օգտագործել Կիևի ռազմական կարիքների համար՝ հայտարարել է Գերմանիայի կանցլերը Լատվիա կատարած այցի ժամանակ:

«Դա զգալի գումար է, որը կազմում է տարեկան մի քանի միլիարդ եվրո: Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ այդ միջոցների մոտ 90 տոկոսը կօգտագործենք Ուկրաինայի պաշտպանական նպատակների համար՝ առանց Եվրոպայում զենք գնելու պարտավորության»,- նշել է Օլաֆ Շոլցը:

Կանցլերը հավաստիացրել է, որ Գերմանիան մտադիր է Կիևին աջակցություն ցուցաբերել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի:

 

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր