ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մասնակցել է Artcurial ընկերության և փարիզյան ակումբի հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված բարեգործական աճուրդին, գրում է Le Parisien-ը։
Աճուրդի ժամանակ 25-ամյա ֆուտբոլիստը 520 հազար եվրոյով գնել է Պելեի «Արքա» դիմանկարը։
Դիմանկարն ունեցել է նախնական 5000 եվրո արժեքը։ Աճուրդի ժամանակ 300 հազար եվրոյից սկսած նկարի համար պայքարում էին միայն Մբապեն ու «Պարի Սեն-Ժերմենում» նրա խաղընկեր, մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմին։
Դիմանկարը նկարել է Hopare կեղծանուն ունեցող ունեցող նկարիչը։ Կտավն ունի 200х150 չափը։
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am