29-05-2024 10:18
223
«Բավարիան» համաձայնեցրել է «Շալկե 04»-ի կիսապաշտպան Ասան Ուեդրաոգոյի տեղափոխութունը: Տրանսֆերը կազմելու է 15 միլիոն եվրո, գրում է Sportbuzzer-ը:
Պայմանագիրը ստորագրելուց հետո Ուեդրաոգոն մեկ տարի վարձակալությամբ մնալու է «Շալկեում», որպեսզի ավարտի դպրոցը:
Տրանսֆերային պայքարում «Բավարիան» հաղթել է «Լայպցիգին», որը պատրաստ է եղել նույն գումարը վճարել, սակայն չի ցանկացել ֆուտբոլիստին ևս մեկ տարով թողնել Գելզենկիրհենում:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am