jkjhkjhkj

12-06-2024 11:34 66

Ավստրալիան լրացուցիչ 6,6 մլն դոլար կհատկացնի Գազայի հատվածի բնակիչներին մարդասիրական օգնության համար։ Այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Փենի Վոնգը։

«Միջոցները կուղարկվեն Պարենի համաշխարհային ծրագրին՝ Գազայում սովի վտանգի տակ հայտնված խաղաղ բնակիչներին պարենային օգնություն մատակարարելու համար»,-ասվում է Ավստրալիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Վոնգը նշել է, որ մինչ օրս Կանբերան արդեն ավելի քան 47 միլիոն դոլար է հատկացրել պաղեստինյան անկլավի բնակչության համար սննդամթերք, ջուր և առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու համար և «պատրաստ է հետագա աջակցություն ցուցաբերել տարածաշրջանին»։

«Մենք պաշտպանում ենք հրադադարի համաձայնագիրը, որը հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից և ցանկանում ենք, որ այն լիովին հարգվի երկու կողմերից»,- ընդգծել է նախարարը։

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր