jkjhkjhkj

26-06-2024 12:47 301

Հայտնի միլիարդատեր Բրայան Ջոնսոնը գենային թերապիա է անցել, որն արգելված է ԱՄՆ-ում։ Այս մասին հայտնում է Unilad-ը։

Ջոնսոնն այցելել է Հոնդուրասում գտնվող կղզի, որտեղ ստացել է ֆոլիստատինային գենային թերապիա, որը հաստատված չէ ԱՄՆ-ում Սննդի և դեղերի վարչության կողմից (FDA): Ընթացակարգի արժեքը կազմել է 20 հազար դոլար:

Միլիարդատերը հույս ունի, որ այս թերապիան կօգնի իրեն ապրել մինչև 120 տարեկան: Նա վաղուց էր մշակում նման պրոցեդուրաների պլանները, սակայն նրան զսպում էին չարորակ ուռուցքների հնարավոր զարգացման հետ կապված ռիսկերը՝ ԴՆԹ-ի միջամտության պատճառով:

Բրայան Ջոնսոնը ծնվել է 1977թ. Նա ներդրող է ստարտափներում և տեխնոլոգիական ընկերություններում, բայց առավել հայտնի է ծերացման գործընթացը դանդաղեցնելու իր ջանքերով, որոնց վրա տարեկան ծախսում է մոտ 2 միլիոն դոլար։

 

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր