WhatsApp-ի մեսենջերի բետա տարբերակում ավելացվել է AI Studio-ում Meta AI արհեստական բանականության հիման վրա անհատականացված չատբոտեր ստեղծելու հնարավորություն։
Այս մասին հայտնում է Digital Armenia-ն՝ հղում կատարելով WABetaInfo կայքին։ Նորամուծությունը նկատվել է Android-ի համար նախատեսված WhatsApp-ի բետա տարբերակում։
Դատելով աղբյուրի կողմից հրապարակված էկրանակադրից՝ փորձարկողները կարող են փորձել AI Studio-ն և անհատականացված չատբոտերի բազմազանությունը ցանկացած կոնկրետ առաջադրանքի համար։
Մեսենջերի AI Studio բաժինն ունի արհեստական բանականության սովորական օգնական, ինչպես նաև այնպիսիք, որոնք մասնագիտացած են ինչ-որ բան սովորեցնելու համար: Այս բաժնում օգտատերերը կարող են փորձել Meta-ի և այլ օգտատերերի կողմից ստեղծված արհեստական բանականությունը:
Ըստ երևույթին, WhatsApp-ը թույլ կտա օգտատերերին զարգացնել իրենց սեփական չատբոտերը և դրանց հասանելիությունը տրամադրել նաև այլոց։
Առայժմ AI Studio բաժինը չատբոտերով հասանելի է միայն Android օգատործող WhatsApp-ի որոշ բետա փորձարկողների համար:
Դեռևս չի հայտարարվել, թե երբ նորամուծությունը կգործի բոլորի համար։
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am