jkjhkjhkj

13-08-2024 13:51 26

Թուրքիան Ռուսաստանից գնած S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը կարող է վերավաճառել 3-րդ երկրի: Տեղեկություններն այդ մասին տարածում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ոչ պաշտոնական աղբյուրները:

Ինչո՞ւ պետք է վաճառեն: Չէ՞ որ այն գնելը Անկարան իր համար շատ մեծ հաջողություն էր համարում: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը։

«Նախ նշեմ, որ արդեն մի քանի անգամ է, ինչ թուրքական լրատվամիջոցներում շոշոփվել է այս թեման: Այս անգամ առիթը եղավ այն, որ թուրքական T24 լրատվական գործակալությանը տված հարցազրույցում այդպիսի գործարքի հավանականության մասին խոսել է Թուրքիայի նախկին պետնախարար Ջավիդ Չաղլարը:

Նշեմ, որ նա այժմ որևէ պետական պաշտոն չի զբաղեցնում, սակայն մնում է ազդեցիկ մարդ և չի բացառվում, որ նրա այդ խոսքերը պատահական չեն, այլ համաձայնեցված են եղել ինչ-որ բարձր պաշտոնյաների հետ և սա փորձ է՝ ստուգել հանրային կարծիքը և վերաբերմունքը թե՛ Թուրքիայի ներսում, թե՛ այլ մայրաքաղաքներում:

Չաղլարն ասել է, որ S-400-ը որևէ օգուտ Թուրքիային չի տալիս, քանի որ մինչ օրս չի օգտագործվում, փոխարենը միայն վնաս է տալիս: Վնասն այն է, որ խանգարում է ամերիկացիների հետ հարաբերությունները վերականգնել:

Նա ասել է, որ եթե Թուրքիան ձերբազատվի S-400-ից, այն կօգնի Թուրքիային օր առաջ ստանալ F-16 նորացված կործանիչները, իսկ հետագայում նաև վերադառնալ F-35 կործանիչների միջազգային կոնսորցիում՝ որպես լիիրավ կողմ: Մեջբերեմ նրա խոսքերը․ «Եթե ինձնից կախված լիներ, ես հենց այսօր դրանցից կձերբազատվեի»:

Չաղլարն ասել է, որ գիտի, թե որ երկիրն է հետաքրքրվում S-400-ներով և որ երկրին է հնարավոր վաճառել այդ համակարգը՝ առանց նյութական կորուստ ունենալու»,- ասել է Արտյոմ Երկանյանը:

Ինչո՞ւ այդ ամենը պետք է կարևոր լինի մեզ համար: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

 

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր