jkjhkjhkj

05-11-2024 13:09 57

«Մանչեսթեր Սիթիի» 24-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդը կարող է հեռանալ ակումբից, եթե մոտ ապագայում թիմի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն ֆինանսական խախտումների համար, հայտնում է Defensa Central-ը։ Հայտնում է Armsport-ը։

Աղբյուրի համաձայն՝ նորվեգացի հարձակվողով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ Այնուամենայնիվ, «քաղաքաբնակները» պատրաստ կլինեն վաճառել Հոլանդին միայն մեկ պայմանով. եթե ակումբը ենթարկվի խիստ պատժամիջոցների՝ FFP-ի կանոնները խախտելու համար՝ հնարավոր անկումով ցածր դիվիզիոն: Նման իրավիճակում Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մանչեսթերյան թիմին կառաջարկի 200 միլիոն եվրո: Սա համարվում է նորվեգացու հետ պայմանագիր կնքելու Պերեսի ծրագիրը։ Հակառակ դեպքում, հարձակվողի տեղափոխությունն իսպանական գրանդ քիչ հավանական է գնահատվում՝ անգլիական ակումբի՝ նրանից բաժանվելու դժկամության պատճառով։

Այս մրցաշրջանում Էրլինգ Հոլանդը ակումբային մակարդակում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 14 գոլի հեղինակ։ Transfermark պորտալը 24-ամյա Հոլանդին գնահատում է 200 միլիոն եվրո:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր