ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Առևտրի նախարարի պաշտոնում առաջադրել է ամերիկացի ներդրող և միլիարդատեր Հովարդ Լուտնիկի թեկնածությունը։ Այս մասին Թրամփը հայտնել է Truth սոցիալական ցանցի իր էջում։
«Հովարդ Լուտնիկը՝ Cantor Fitzgerald-ի նախագահը և գործադիր տնօրենը, կմիանա իմ վարչակազմին՝ որպես ԱՄՆ առևտրի նախարար», – ասել է նա:
Թրամփն ասել է, որ Լուտնիկը, ի թիվս այլ հարցերի, կզբաղվի մաքսատուրքերի հարցերով։
Նախօրեին ամերիկյան Axios պորտալը գրել էր, որ Թրամփը Լուտնիկին համարում է ֆինանսների նախարարի պաշտոնի գլխավոր հավակնորդներից մեկը։ Այս պաշտոնում ներդրողի թեկնածությունը պաշտպանել է ձեռնարկատեր Իլոն Մասկը։
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am